© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory

Միջոցառումներ

Մասնակցեք մեր սեմինարներին, կոնֆերանսներին և ուսումնական ծրագրերին

Անցած միջոցառումներ

Անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումները Հայաստանում
27 հոկ, 2025 թ.
Presentation

Անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումները Հայաստանում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, (Չարենցի 15, 3-րդ հարկ)
Կարդալ ավելին →
Եգատու թվանշային նախագիծ. խթանելով վտանգված լեզուների թվանշային արձանագրումը Ամազոնի բնիկ համայնքներում և նրանց մասնակցությամբ
5 նոյ, 2025 թ.
Presentation

Եգատու թվանշային նախագիծ. խթանելով վտանգված լեզուների թվանշային արձանագրումը Ամազոնի բնիկ համայնքներում և նրանց մասնակցությամբ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, (Չարենցի 15, 3-րդ հարկ)
Կարդալ ավելին →
Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները (Արցախ-Սյունիքի տարածաշրջանի օրինակով)
4 մյս, 2026 թ.
Webinar

Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները (Արցախ-Սյունիքի տարածաշրջանի օրինակով)

Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները (Արցախ-Սյունիքի տարածաշրջանի օրինակով) Իր զարգացման հինգ-վեց հազարամյակների ընթացքում հայերենը միշտ ունեցել է բարբառային տարբերակվածություն՝ հնդեվրոպական շրջանից, երբ այն նախալեզվի բարբառներից մեկն էր (հատկապես մերձավոր հնդիրանական ու հունական ճյուղերի կողքին), մինչև ինքնուրույն գոյության նախագրային ու գրային փուլեր և վերջապես՝ արդի բարբառներ, որոնց թիվն անցնում է 50-ից, և որոնց մեծ մասն արդեն գոյություն չունի։ Դասախոսության սկզբում համառոտ կներկայացվեն հայերենի բարբառների հնչյունաբանական (բաղաձայնական համակարգի արտացոլում), ձևաբանական (սահմանական եղանակի կազմություն) և բազմահատկանիշ դասակարգումները, ապա՝ զուգաբանությունների (իզոգլոսների)՝ համատեղ կատարած նորաբանությունների մեթոդը։ Վաղ զուգաբանությունների խումբը ի հայտ է բերում հարավ-արևելյան եզրամասերի (Արցախ-Սյունիք-Ագուլիս) որոշակի մերձավորություն Վան-Ուրմիայի հետ և հակադրություն կենտրոնական ու արևմտյան տարածքների հետ: Այս համատեքստում կդիտարկվի և բարբառների միջև սահմանների որոշման բարդ ու բազմաշերտ հարցը։ Դասախոսության հաջորդ մասերը կնվիրվեն Արցախ-Սյունիքի տարածաշրջանի ուշագրավ լեզվամշակութային հնաբանություններին, որոնք մի կողմից պահպանում են գրաբարյան իրողությունները՝ ի տարբերություն հարևան բարբառների, իսկ մյուս կողմից ներկայացնում են գրաբարում բացակայող կամ գրաբարյան ձևից ավելի հնատիպ իրողություններ և այդպիսով մեծապես նպաստում են հայոց լեզվի ու մշակույթի պատմության համապարփակ պատկերի վերականգնմանը։ Վերջին հատվածում տեղանունների հիման վրա կդիտարկվի Արցախ-Սյունիքի տարածաշրջանում հայերենի շարունակական ներկայության հարցը։ Միջոցառումն անցկացվելու է հայերենով։ Դասախոսությունը կվարի լեզվաբան, հայագիտության և համեմատական լեզվաբանության մասնագետ (Լեյդենի համալսարանի դոկտոր) Հրաչ Մարտիրոսյանը։ Նա ավելի քան 50 գիտական հոդվածների և հեղինակավոր մենագրությունների հեղինակ է։ Դասախոսել է աշխարհի առաջատար համալսարաններում, այդ թվում՝ Օքսֆորդի, Փարիզի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Հոկայդոյի, Բեռլինի, Վյուրցբուրգի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Ներկայումս «Հայոց լեզուն, երկիրն ու մշակույթը Հայկական լեռնաշխարհի համատեքստում» նախագծի ղեկավարն է։

Կարդալ ավելին →