
Միջոցառումներ
completed
Անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումները Հայաստանում
27.10.2025
16:00
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, (Չարենցի 15, 3-րդ հարկ)
Հրավիրում ենք մասնակցելու «Ճգնաժամ և հիշողություն. թվանշային բանավոր պատմություն» լաբորատորիայի «Հետազոտության էթիկա և իրավական շրջանակներ» դասախոսությունների շարքի առաջին դասախոսությանը, որը կազմակերպվում է աշխարհում նշվող կիբեռանվտանգության իրազեկման ամսվա շրջանակներում։ Դասախոսությունը կվարի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։
Քննարկման թեմաները՝
● Անձնական տվյալների պաշտպանության ներկա վիճակը և համակարգային խնդիրները
● Անձնական տվյալների զգայունության սահմանները
● Տվյալների մշակման հիմնական կանոնները և դրանց կիրառման առանձնահատկությունները Հայաստանում