© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory
Եգատու թվանշային նախագիծ. խթանելով վտանգված լեզուների թվանշային արձանագրումը Ամազոնի բնիկ համայնքներում և նրանց մասնակցությամբ
Միջոցառումներ
completed

Եգատու թվանշային նախագիծ. խթանելով վտանգված լեզուների թվանշային արձանագրումը Ամազոնի բնիկ համայնքներում և նրանց մասնակցությամբ

05.11.2025
17:00
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, (Չարենցի 15, 3-րդ հարկ)

Հրավիրում ենք մասնակցելու Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիայի երկրորդ դասախոսությանը, որը նվիրված է IBM Research Brazil-ի և Սան Պաուլոյի համալսարանի համագործակցության արդյունք Եգատու թվանշային նախագծին։ Այն կիրառում է թվանշային և արհեստական ​​բանականության գործիքակազմ՝ խթանելու անհետացման վտանգի տակ գտնվող բնիկ լեզուների կիրառությունը: Այս գործիքները ներառում են ուղղագրական ստուգիչներ, հաջորդ բառի կանխատեսիչներ և բառարաններ։ Սրանք համատեղ մշակվում են Ամազոնի բարե ազգության բնիկ համայնքների հետ՝ օգտագործելով թվանշային լսարաններ, որոնք տեղակայվել են երկու համայնքներում 2025 թ․ հուլիսին: Դասախոսության ընթացքում կխոսվի այս աշխատանքի դրդապատճառների, բնիկ համայնքների հետ աշխատելիս առաջացող էթիկական խնդիրների և նախագիծը այլ համայնքներում տարածելու գործընթացի մասին:

Դասախոսությունը կվարի պրոֆեսոր Կլաուդիո Պինհանեսը։ Պինհանեսը դոկտորի կոչում է ստացել 1999 թվականին MIT Media Laboratory-ում, որտեղ նա իրականացրել է առաջատար միջգիտակարգային հետազոտություն՝ համակարգչային և պատումահենք ինտերակտիվ տարածքների վերաբերյալ: Նա աշխատում է IBM Research-ում 1999 թվականից այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համատարած համակարգչայնացումը, ծառայությունների դիզայնը, սոցիալական մեդիայի վերլուծությունը և, վերջերս, բնական լեզվի մշակումը: Ներկայումս նա Բրազիլիայում գտնվող IBM Research լաբորատորիայի գլխավոր հետազոտողն է: Նա նաև Սան Պաուլոյի համալսարանի արհեստական ​​բանականության կենտրոնի փոխտնօրենն է։ 2022 թվականից ի վեր նա ղեկավարում է IBM Research-ի և Սան Պաուլոյի համալսարանի համատեղ նախագիծը, որը կենտրոնացած է բրազիլական բնիկ ժողովուրդների լեզուները փաստաթղթավորելու և կենսունակ դարձնելու համար արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների օգտագործման վրա։

Ֆոտոշար