© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ճգնաժամ և հիշողություն․ տեղահանություն և ինտեգրացիա

Նախագիծը նպատակ ունի զարգացնել հիշողության և ճգնաժամերի ուսումնասիրման միջգիտակարգային և քննական մոտեցումները՝ հիմնվելով բանավոր պատմության մեթոդաբանության և թվային արխիվացման գործիքների վրա։ Հետազոտության թիրախում են բազմակի և համաժամանակյա ճգնաժամերը արցախյան համատեքստում՝ համավարակ, պատերազմներ, շրջափակում, հարկադիր տեղահանություն, հետտեղահանային ինտեգրում, ինչպես նաև տեղահանության ազդեցությունը ընդունող համայնքների սոցիալ-մշակութային կյանքի վրա։

Հետազոտական տիրույթներ

Մեր ուսումնասիրության առանցքում հիշողության և ճգնաժամերի վերաբերյալ հետազոտություններն են, որոնք իրականացվում են համակարգված դաշտային աշխատանքի և թվային արխիվացման միջոցով՝ սահմանելով ոլորտի մասնագիտական և էթիկական չափորոշիչներ։

Դաշտային հետազոտություն եվ թվային արխիվացում

Դաշտային նյութերի համակարգված գրանցում

-Բազմատեղային դաշտային ազգագրական հետազոտությունների և բանավոր պատմության կիսակառուցվածքային հարցազրույցների իրականացում՝ ճգնաժամերի տարաբնույթ փորձառությունները և համայնքների վրա դրանց տևական ազդեցությունը վերհանելու նպատակով։

-Խոսքի թվայնացման և ձայնից-տեքստ համադրման մեթոդների կիրառությամբ բանավոր պատմությունների մշակման և վերլուծության բարելավում։

-Թվային շտեմարանի ստեղծում՝ զգայուն նյութերի կանոնակարգված հասանելիությամբ։

Մասնագիտական չափորոշիչներ

Էթիկական և իրավական շրջանակներ

-Էթիկական նորմերի և իրավական կայուն մեխանիզմների մշակում, որոնք ապահովում են տեղեկացված համաձայնության, հեղինակային իրավունքի և գաղտնիության պաշտպանությունը՝ երաշխավորելով բանավոր պատմությունների պատասխանատու կառավարումը և քննական վերլուծությունը։

Հետազոտական արդյունք եվ գիտելիքի տարածում

Տեսական շրջանակներ և վերլուծություն

-Սոցիալական փոխակերպումների հայեցակարգային ընկալման զարգացում՝ տեսական շրջանակների և դաշտային նյութերի քննական վերլուծության համադրման միջոցով։

-Գիտական հրատարակություններ՝ գրախոսվող գիտական աշխատանքների հրատարակություն՝ հիշողության, ինքնության և հարակից սոցիալ-մշակութային երևույթների փոխակերպումների շուրջ։

Հետազոտական մեթոդաբանություն

Տարբեր որակական մեթոդների կիրառում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակներում մարդկային փորձառությունների և հիշողության ուսումնասիրությանը։

01

Բանավոր պատմություն

Անհատական խորքային պատումների և կենսագրական պատմությունների գրանցում՝ ճգնաժամերի և տեղահանությունների մարդկային չափումը վերհանելու նպատակով։

02

Փորձագիտական հարցազրույցներ

Ճգնաժամերի ինստիտուցիոնալ արձագանքների և հիշողության կառավարման մեխանիզմների վերլուծություն՝ փորձագետների և հիմնական շահակիցների հետ հարցազրույցների միջոցով։

03

Մտային քարտեզագրում

Ճգնաժամի և հիշողության սուբյեկտիվ աշխարհագրությունների ու սոցիալ-տարածական չափումների քարտեզագրում։

04

Խմբային հարցազրույցներ

Խմբային քննարկումների իրականացում՝ հետազոտելու, թե ինչպես են թիրախային խմբերը դիմագրավում ճգնաժամի, տեղահանության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված մարտահրավերներին։