© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory

Ճգնաժամ եվ հիշողություն

Թվանշային բանավոր պատմության հետազոտական նախագիծ՝ նվիրված ճգնաժամեր վերապրած համայնքների փորձառությունների գրանցմանն ու պահպանմանը՝ կիզակետում ունենալով 2023 թվականին արցախահայության հարկադիր տեղահանությունը

Նախագծի ակնարկ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տարբեր հետազոտական թիմերի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ ճգնաժամի և հիշողության խնդիրների շուրջ։ Արդյունքում կուտակվել է մեծածավալ հետազոտական նյութ, որը պահանջում է համակարգրված պահպանում, թվայնացում և թվանշային գործիքակազմով մշակում՝ էթիկական և իրավական նորմերի ապահովմամբ։ Նախագծի իրականացնող թիմը, կարևորելով հավաքված նյութերի մեկտեղումը կայուն ինստիտուցիոնալ միավորի շրջանակում, նախաձեռնեց թվանշային բանավոր պատմությունների շտեմարանի ստեղծումը։ Այս գաղափարի իրականացումը հնարավոր դարձավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Adjunct Research Professorship Program 2025» («Հեռավար լաբորատորիա») ծրագրի շրջանակում «Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» նախագծի (25RL-6A038) հիմնադրման միջոցով։ Լաբորատորիան, սակայն, չի սահմանափակվելու միայն շտեմարանի ստեղծմամբ, այն կնպաստի բանավոր պատմության մեթոդաբանությամբ հետազոտական կարողությունների զարգացմանը՝ աշխատարանների, սեմինարների, ամենամյա դասընթացների, դաշտային աշխատանքների միջոցով։ Նախատեսում ենք նաև դաշտային նյութերի հավաքման, պահպանման և օգտագործման իրավական և էթիկական մոտեցումների մշակում և կիրառում։ Նախագիծը խթանում է ճգնաժամերի և հիշողության ուսումնասիրման միջգիտակարգային մոտեցումը՝ համադրելով մարդաբանական, լեզվաբանական հետազոտությունները և թվանշային տեխնոլոգիաների ընձեռած արդի հնարավորությունները։

Մեր առաքելությունը

Բանավոր պատմությունների հավաքում և համակարգված պահպանում

Մենք գրանցում, հավաքում և թվայնացնում ենք ճգնաժամեր վերապրած մարդկանց անհատական վկայությունները՝ դրանք վերածելով համակարգված և կայուն թվային ժառանգության։ Ստեղծում ենք որոնելի թվային շտեմարան՝ ապահովելով բանավոր պատմությունների անվտանգ պահպանումը և դրանց հասանելիությունը՝ համապատասխան էթիկական, իրավական և մեթոդաբանական չափանիշներին։

Ուսուցում և հանրահռչակում

Մենք ուսուցանում ենք սկսնակ գիտնականներին և մասնագետներին բանավոր պատմության մեթոդաբանություն՝ շարունակական սեմինարների, դասընթացների, դաշտային պրակտիկաների և մեթոդաբանական ուղեցույցների միջոցով։ Մեր նպատակն է խթանել բանավոր պատմության մեթոդի և հիշողության ուսումնասիրությունների նկատմամբ հետաքրքրությունը։

Հիշողության և ճգնաժամերի վերաբերյալ հետազոտությունների զարգացում

Մեր առաքելությունն է հետազոտել, թե ինչպես են համայնքները հիշում, դիմակայում ճգնաժամերին և վերակառուցում իրենց կյանքը՝ պահպանել նրանց փորձառությունները որպես գիտելիքի, դիմակայունության և պատմական ըմբռնման կարևոր աղբյուր։

Մեր թիմը

Պոլետ Սամվելյան

Խմբի ղեկավար

Պոլետ Սամվելյան

Սորբոնի Նոր Համալսարան

Կարդալ ավելին →

Գայանե Շագոյան

Խմբի անդամ, հետազոտող

Գայանե Շագոյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Կարդալ ավելին →

Կարոլինա Եգանյան

Նախագծի անդամ, հետազոտող

Կարոլինա Եգանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Կարդալ ավելին →

Գոհար Ստեփանյան

Խմբի անդամ, հետազոտող

Գոհար Ստեփանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Կարդալ ավելին →

Հասմիկ Կնյազյան

Ծրագրի համաղեկավար, հետազոտող

Հասմիկ Կնյազյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Կարդալ ավելին →

Զարուհի Համբարձումյան

Խմբի անդամ, հետազոտող

Զարուհի Համբարձումյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Կարդալ ավելին →