© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory
Back to About
Gohar Stepanyan

Gohar Stepanyan

Խմբի անդամ, հետազոտող

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

Գոհար Ստեփանյանը մշակութային մարդաբան է, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի ավագ գիտաշխատող։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում՝ մասնագիտանալով Ազգագրության ամբիոնում։ 2007-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոնի և ծեսի մարդաբանությունը, ժողովրդական քրիստոնեությունը, խորհրդային քաղաքական բռնություններն ու խորհրդային և հետխորհրդային առօրեականությունն ու հիշողությունը։ Վերջին տարիներին նա ուսումնասիրություններ է իրականացնում հատկապես բռնի տեղահանության և փախստականության մարդաբանության ոլորտում (Ծխացող ինքնաեռերի քաղաքը. տունը Շուշիում, Շուշի-տունը // Շուշի. մտաքարտեզներ (երկլեզու՝ հայերեն, անգլերեն), Երևան, 2021, էջ 27-82)։ Հեղինակ է «Նոր տարուց Վերջին զանգ. տոնական պրակտիկաներ, հիշողություն և վերակազմում» մենագրության (Երևան, ՀԱԻ հրատ., 2020, 432 էջ) և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների և հրապարակումների։