Հասմիկ Կնյազյանը մշակութային մարդաբան է, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող։ Նա մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի Ազգագրության բաժնում և շարունակել կրթությունը Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Մշակութային մարդաբանության մագիստրոսական ծրագրում։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են հիշողության մարդաբանությունը, բանավոր պատմությունը, խորհրդային առօրյականությունը, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև վիզուալ և քաղաքային մարդաբանությունը։ 2014 թվականից ի վեր նա մասնակցել է բազմաթիվ միջգիտակարգային և կիրառական մարդաբանական հետազոտական նախագծերի՝ կապված հիշողության ուսումնասիրությունների, ոչ նյութական մշակութային ժառանգության, համայնքային զարգացման և քաղաքային փոխակերպումների հետ։
Հետազոտական գործունեությանը զուգահեռ՝ Հասմիկն ունի հետազոտական նախագծերի համակարգման և կառավարման մեծ փորձառություն։ 2022–2024 թվականներին նա ղեկավարել է «Երևանյան միջազգային կրթության կենտրոն» հիմնադրամը, որտեղ համակարգել է միջազգային գիտաժողովներ, հանրային դասախոսություններ, ինտենսիվ դասընթացներ և ամառային դպրոցներ։ Ներկայումս նա Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Horizon Europe-ի կողմից ֆինանսավորվող STREACS ծրագրի ղեկավարն է, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» հնգամյա նախագծի համաղեկավարը։ Նրա ներկայիս աշխատանքը ներառում է նաև բռնի տեղահանված արցախահայերի բանավոր պատմությունների հավաքագրումն ու թվանշային արխիվացումը։
.jpg&w=3840&q=75)