Գայանե Շագոյանը մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու (ազգագրագետի մասնագիտացմամբ), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող։ 1995 թվականից աշխատում է ինստիտուտում, դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 1994–1995 թվականներից ունի բանավոր պատմության մեթոդով դաշտային աշխատանքի փորձ։ 2017–2019 թվականներին ղեկավարել է ինստիտուտի Բանավոր պատմության կենտրոնը։ Մասնակցել է շուրջ 50 հետազոտական ծրագրերի և հեղինակ է ավելի քան 100 գիտական հրապարակումների։ Խմբագրել է բանավոր պատմության նյութերի ժողովածուն՝ «Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» (2018)։ Նրա հետազոտությունները կենտրոնանում են հիշողության ուսումնասիրությունների, բռնի տեղահանությունների, խորհրդային բռնաճնշումների և ճգնաժամերի մարդաբանության վրա։
