© 2025 Crisis & Memory | Digital Oral History Laboratory
Բոլոր դասընթացները

Վկայությունից դեպի ձայների որոնելի շտեմարան

Բանավոր պատմություն.

տեսություն եվ պրակտիկա

Ամսաթվեր

1 հոկտեմբերի, 2026 թ. – 20 դեկտեմբերի, 2026 թ.

Վայր

Երևան, Թումո ստուդիաներ, Արամի 44,

Ժամանակացույց

Երեքշաբթի և հինգշաբթի, 18:30 – 20:30

Վճար

2026 թ.-ի դասընթացը անվճար է:

Ընդունելությունը բաց է

Դասընթացի մասին

Դասընթացն առաջարկում է բանավոր պատմության մեթոդաբանության համապարփակ ուսուցում՝ տեսական գիտելիքը համադրելով գործնական հմտությունների հետ։ Մասնակիցները կտիրապետեն դաշտային աշխատանքի նրբություններին՝ սկսած հարցազրույցների նախապատրաստումից և էթիկական/իրավական փաստաթղթերի կազմումից մինչև թվանշային շտեմարանների հետ աշխատանքը:

Թեմաներ

Բանավոր պատմության մեթոդաբանությունԹվանշային արխիվացումՀիշողության և տրավմայի ուսումնասիրություններՃգնաժամի փաստագրման էթիկական խնդիրներ

Ծրագրի ձեվաչափ

Տևողություն՝ 10 շաբաթ

Կարևոր ամսաթվեր՝

Դիմումների ընդունման ժամկետ՝ 15.05.2026 – 15.07.2026

Արդյունքների հրապարակում՝ 15.08.2026

Դասընթացի անցկացում՝ 01.10.2026 – 20.12.2026

Ձևաչափ՝ Առկա

Աշխատանքային լեզուն՝ հայերեն

Դասընթացի թեմաներ

  • Բանավոր պատմություն, հիշողություն և պատում
  • Դաշտային աշխատանք, էթիկա և հետազոտական պրակտիկաներ
  • Թվանշային հումանիտար գիտություններ և արխիվացման գործիքակազմ
  • Տեղահանություն, ինքնություն և սոցիալ-մշակութային փոխակերպումներ

Մեթոդաբանական (վերա)պատրաստում

  • թվանշային բանավոր պատմություն
  • էթիկական մոտեցումներ զգայուն նյութերի հանդեպ
  • հարցազրույցի վարում
  • տեքստավորում / վերծանություն
  • մետատվյալների կազմակերպում
  • պատումային վերլուծություն

Հիմնական արդյունքներ

01
Բանավոր պատմության տեսական և մեթոդաբանական մոտեցումների իմացություն:
02
Զգայուն թեմաների շուրջ բանավոր պատմության մեթոդով հարցազրույներ անցկացնելու հմտություն՝ ներառյալ նախապատրաստումը, համաձայնության ընթացակարգերը և դաշտային աշխատանքի ռազմավարությունները:
03
Հարցացրույցների տեքստավորման և կոդավորման կարողություն:
04
Բանավոր պատմությունների համակարգված պահպանման գիտելիք և հմտություն՝ կիրառելով թվային գործիքներ, մետատվյալների համակարգեր և արխիվացման չափանիշներ:
05
Բանավոր պատմությունների վերլուծության և դրանց ստեղծագործ կիրառության գիտելիք։

Ծրագիր

Դասավանդողներ

Գայանե Շագոյան

Dr.Գայանե Շագոյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կարդալ ավելին →

Գոհար Ստեփանյան

Dr.Գոհար Ստեփանյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կարդալ ավելին →

Հասմիկ Կնյազյան

Հասմիկ Կնյազյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կարդալ ավելին →

Զարուհի Համբարձումյան

Զարուհի Համբարձումյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կարդալ ավելին →

Հուրիկ Աթթարյան

Dr.Հուրիկ Աթթարյան

Կոնկորդիա համալսարանի (Մոնրեալ, Կանադա) Բանավոր պատմության և թվային պատմապատման կենտրոնի հիմնական անդամ

Կարդալ ավելին →

Կարոլինա Եգանյան

Կարոլինա Եգանյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կարդալ ավելին →

Հետազոտական Համատեքստ եվ ընդունող կազմակերպություն

Դասընթացը մշակվել է «Ճգնաժամ և հիշողություն. թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» հետազոտական ծրագրի շրջանակներում (ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից) և հիմնվում է «Վիրտուալ Արցախ. թվանշային բանավոր պատմության շտեմարան» ծրագրի 2024-25 թթ. արդյունքների վրա (ֆինանսավորվում է Գալուստ Կյուլպենկյան հաստատության կողմից): Դասընթացը կազմակերպվել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Դիմել դասընթացին

Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. հուլիսի 15

2026 թ.-ի դասընթացը անվճար է:

Լրացնել դիմումը

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է հումանիտար և սոցիալական գիտությունների հետազոտողների, ուսանողների, հիշողության և տեղահանության հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների, լրագրողների և արխիվայինաշխատողների՝ հետաքրքրված բանավոր պատմության ուղղությամբ:

Վկայական

Մասնակիցները կստանան բանավոր պատմության վերապատրաստման վկայական «Հիշողություն և ճգնաժամ. թվային բանավոր պատմության լաբորատորիա»-ից, եթե հաճախել են առնվազն 8 շաբաթ, կատարել են առաջադրանքների առնվազն 80%-ը։